Կարևոր իրադարձություններ

ՀՖՖ-ն հրապարակել է հավաքականի կազմը. ինչու Մխիթարյանի անունը ներառված չէ

27 Օգոստոս, 2020 15:05
ՀՖՖ-ն հրապարակել է հավաքականի կազմը. ինչու Մխիթարյանի անունը ներառված չէ

ՀՖՖ-ն հրապարակել է ընտրանու հայտացուցակը, որը պատրաստվելու է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ՝ 2020-21 մրցաշրջանի խմբային փուլի առաջին 2 տուրերի հանդիպումներին: Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրավիրել է 23 ֆուտբոլիստի: Նրանք են՝

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր– «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է իր ընտրած կազմի մասին: Անդրադարձել է ինչպես Մխիթարյանի, այնպես էլ առանցքային 2 այլ խաղացողների՝ Գեւորգ Ղազարյանի ու Սարգիս Ադամյանի բացակայությանը:

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սեւիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները եւ խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով:

Խոսել եմ նաեւ Գեւորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից եւ վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել եւ երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին:

Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում, այնպես էլ՝ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են եւ շատ մրցունակ: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ եւ ծանոթ եմ բոլորի կարողություններին:

Մենք անընդհատ կապի մեջ ենք նաեւ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ եւ այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույնպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները: Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»,- ասել է մասնագետը:

Հայաստանի հավաքականի մոտակա հանդիպումը սեպտեմբերի 5-ին է: Այդ օրը մրցակցի հարկի տակ մրցելու է Մակեդոնիայի դեմ: 3 օր անց կընդունի Էստոնիային:

 

Լրահոս

Դիտել ավելին