Կարևոր իրադարձություններ

Բելառուսում ռուսական ուժերի կիրառման անհրաժեշտություն այս պահին չկա. Պուտին

27 Օգոստոս, 2020 14:45
Բելառուսում ռուսական ուժերի կիրառման անհրաժեշտություն այս պահին չկա. Պուտին

Դեռևս կարիք չկա Բելառուսում ռուսական ուժեր կիրառել: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Բրիլևին տված հարցազրույցում:

«Դրա հետ համաձայն են նաև Մինսկում»,- հավելել է նա:

Օգոստոսի 9-ին Բելառուսի հանրապետությունում անցկացվեցին պետության ղեկավարի ընտրություններ: Ըստ ԿԸՀ-ի ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, որին հաջորդում է Սվետլանա Տիխանովսկայան ՝ 10,12%: Ընդդիմությունը չի չճանաչել այս արդյունքները և երկրում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք շարունակվում են մինչ օրս:

Ըստ ՆԳՆ-ի ՝ ցույցերի ընթացքում ավելի քան 6,7 հազար մարդ է բերման ենթարկվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, նրանց թվում ՝ առնվազն 120 ուժային: Առողջապահության նախարարությունը հաղորդել է երեք մահվան մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին