Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկացիների և ռուսների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորվել են ԱՄՆ մի քանի զինծառայողներ: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակվել է RusVesna-ի YouTube-ի ալիքում ում:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը մեղադրել էր ռուս զինվորականներին Սիրիայում հակամարտությունները կանխելու կանոնները խախտելու մեջ: Նրա խոսքով ՝ ռուսական մեքենան բախվել է կոալիցիայի զրահամեքենային, ինչի արդյունքում վիրավորվել են անձնակազմի մի քանի անդամներ:
Ավելի ուշ Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնեց, որ միջազգային կոալիցիան նախապես զգուշացվել է ռուսական շարասյունի անցնելու մասին: Բացի այդ, ամերիկացի զինվորականներն իրենք են փորձել արգելափակել ռուսական պարեկը: