Կարևոր իրադարձություններ

Աբովյան քաղաքում BMW-ն հրդեհվել է և ամբողջությամբ վերածվել մոխրակույտի, մասամբ վնասվել է նաև Toyota Corolla-ն

27 Օգոստոս, 2020 13:58
Աբովյան քաղաքում BMW-ն հրդեհվել է և ամբողջությամբ վերածվել մոխրակույտի, մասամբ վնասվել է նաև Toyota Corolla-ն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 02։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/1 շենքի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել BMW մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարաական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են BMW-ում առաջացած հրդեհը, սակայն կրակի հետևանքով մասամբ վնասվել են նաև Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի առջևի պլաստմասե դետալները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին