Կարևոր իրադարձություններ

Արցախի ՊՆ-ն միջնորդագիր է ներկայացրել Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ. Արայիկ Հարությունյան

27 Օգոստոս, 2020 13:30
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախի ՊՆ-ն միջնորդագիր է ներկայացրել Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։

Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, կարծում եմ, Արցախի Հանրապետության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի:

Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին