Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն դիմակ չկրելու համար տուգանքները չեղարկելու մասին նախագիծ է ներկայացնելու

27 Օգոստոս, 2020 11:34
ԲՀԿ-ն դիմակ չկրելու համար տուգանքները չեղարկելու մասին նախագիծ է ներկայացնելու

Երեք կուսակցությունների աշխատանքային խումբն իր  հերթական նիստում կայացրած որոշումների մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը:

Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Աշխատանքային խումբը միաժամանակ որոշում կայացրեց դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին՝ կասեցնելու Պարետի համապատասխան որոշումը:

Հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշեց դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրեական գործ:

 

Լրահոս

Դիտել ավելին