Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր

27 Օգոստոս, 2020 00:08
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր

Oգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Մկրտիչ Ս-ն իր վարած ՎԱԶ 21101 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին