Կարևոր իրադարձություններ

Լիբանանահայ ինը ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

26 Օգոստոս, 2020 23:49
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Լիբանանահայ ինը ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հեռավար զրույց եմ ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Քննարկել ենք լիբանանահայության խնդիրները: Նորից ընդգծել եմ, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի համայնքը պահպանվի: Սակայն մեր այն հայրենակիցները, ովքեր որոշել են տեղափոխվել այլ երկիր, գերդասելի տարբերակը պետք է լինի վերադարձը Հայրենիք:

Ուրախ եմ, որ նման 9-ը ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում: Համապատասխան բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են»:

 

Լրահոս

Դիտել ավելին