Կարևոր իրադարձություններ

Մեզ համար շատ տարօրինակ է որոշ մարդկանց, այդ թվում նաև ծնողների քամահրական վերաբերմունքն այս կանոններին․ Արայիկ Հարությունյան

26 Օգոստոս, 2020 23:30
Մեզ համար շատ տարօրինակ է որոշ մարդկանց, այդ թվում նաև ծնողների քամահրական վերաբերմունքն այս կանոններին․ Արայիկ Հարությունյան

Լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ՝ թուլանալու են նաև կանոնները, և ուղեցույցի ցուցումները կարող են փոխվել։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջի ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

«Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում է և սա չարիք է ամբողջ աշխարհի համար և մեզ համար ճիշտն ասած շատ տարօրինակ է որոշ մարդկանց, այդ թվում նաև ծնողների քամահրական վերաբերմունքն այս կանոններին։ Ձեր այդ վերաբերմունքով կարող եք ստեղծել մի իրավիճակ, որ այս թվերը նորից սկսեն աճել։ Պետության պարտավորությունն է՝ դա թույլ չտալ, և մենք թույլ չենք տալու։  Եվ մենք ձեռք-ձեռքի տված, չէ, ձեռք-ձեռքի չի կարելի, ուս-ուսի տված էլ չի կարելի, մենք միասին, մեկս մյուսին օգնելով կարող ենք առաջ գնալ»,- եթերի ընթացքում նշեց նախարարը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին