Կարևոր իրադարձություններ

Մինչ ուսումնական տարվա սկիզբը ուսուցիչները կթեստավորվեն․ Ժաննա Անդրեասյան

26 Օգոստոս, 2020 22:04
Մինչ ուսումնական տարվա սկիզբը ուսուցիչները կթեստավորվեն․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքան ուղիղ եթերի միջոցով պատասխանել են հասարակությանը հուզող հարցերին։

Եթերի ընթացքում փոխնախարարն անդրադաձավ ուսուցիչների թեստավորումներին։ Նա նշեց, որ դրանք կատարվելու են պոլիկլինիկաներում և ծախս չեն հանդիսանալու դպրոցների և ուսուցիչների համար, այլ կազմակերպվելու են Առողջապահության նախարարության կողմից: Գործընթացը, փոխնախարարի տեղեկացմամբ, կիրականացվի մինչև ուսումնական տարվա սկիզբը:

«Փաստացի, մենք կկարողանանք բացառել այն ուսուցիչների և աշխատակիցների մուտքը դպրոց, որոնք այս պահին վարակված են: Հենց սկզբից կկարողանանք ապահովել կրթության անխափան ընթացքը»,- ասաց Անդրեասյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին