Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Քննարկել են Արցախի եւ Հայաստանի միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ պարբերական հանդիպումների անցկացումը: