Կարևոր իրադարձություններ

Սևանում բախվել են ռուս պատվիրակներին տեղափոխող մարդատար էլեկտրագնացքն ու Mercedes-ը․ տուժածներ չկան

26 Օգոստոս, 2020 20:48
Սևանում բախվել են ռուս պատվիրակներին տեղափոխող մարդատար էլեկտրագնացքն ու Mercedes-ը․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 26-ին, հերթական՝ էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 11;00-ի սահմաններում Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասից դեպի Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են էլեկտրագնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ էլեկտրագնացքը հաշվառված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաշվեկշռում, և մարդատար գնացքում եղել են Ռուսաստանից ժամանած մեծ թվով ռուս պատվիրակներ, ովքեր ծանոթանալու նպատակով էլեկտրագնացքով շրջում էին, սակայն վթարից հետո մոտ 3 ժամ նրանք սպասել են, մինչև վթարը կվերացվեր։ 

Մանրամասները՝ սկզբանաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին