Կարևոր իրադարձություններ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)

26 Օգոստոս, 2020 18:05
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)

Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել ու հավատարիմ լինել զինվորական կոչմանը։ Ռազմական համալսարանի կուրսանտ դառնալու կապակցությամբ նրանց շնորհավորել ու ուսումնառության մեջ հաջողություններ է մաղթել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանը։

Նախքան երդման արարողությունը կուրսանտները մասնակցել են Երիտասարդ մարտիկի մեկամսյա դասընթացին, որի ընթացքում ձեռք են բերել առաջնային նշանակության ռազմական գիտելիքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին