Կարևոր իրադարձություններ

Փլուզումից տուժած 9 ընտանիքներին կացարան է տրամադրվել Երևանի հյուրանոցներից մեկում

26 Օգոստոս, 2020 17:51
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Փլուզումից տուժած 9 ընտանիքներին կացարան է տրամադրվել Երևանի հյուրանոցներից մեկում

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցաշխատողները տուժած բնակիչների հետ մշտական կապի մեջ են»:

 

Լրահոս

Դիտել ավելին