Կարևոր իրադարձություններ

Նախագահական նստավայրում դատավորների երդման արարողություն է տեղի ունեցել

26 Օգոստոս, 2020 17:34
Նախագահական նստավայրում դատավորների երդման արարողություն է տեղի ունեցել

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի երդման արարողությունը։

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: «Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի և դատական համակարգի պատասխանատվությունը մեր հասարակության աջև: Մաղթում եմ, որ ձեր վրա դրված բարձր պարտականությունները կատարեք մեծ պատասխանատվությամբ»,-ասել է նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին