Կարևոր իրադարձություններ

Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից. վարչապետի խոսնակ

26 Օգոստոս, 2020 12:27
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից. վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից:

Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են եւ ժամանակն է էլ ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության դեմ պայքարում, իսկ կիզակետում հայտնված անձանց խրախուսել իրավապահների հետ ակտիվ աշխատանք կատարել` նման դեպքերը կանխարգելելու եւ բացառելու համար:

Ընդամենը մի քանի ամիս առաջ հիվանդանոցից դուրս գրվեց Գյումրիում ծեծի ենթարկված 14-ամյա մի աղջնակ, ով դաժան բռնության էր ենթարկվել եւ երկար ժամանակ ապաքինվում էր, նրա մայրը դարձյալ բռնության զոհ էր դարձել:

Իրավապահները պետք է նշված դեպքերի արագ ու համակողմանի քննություն իրականացնեն: Կարծում եմ, որ դեպքերի դատական ելքերը որոշ չափով կկանխեն դրանց կրկնությունը։

Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին