Կարևոր իրադարձություններ

Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի, իսկ Պետրոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի դատախազ

26 Օգոստոս, 2020 12:01
Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի, իսկ Պետրոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։

ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին