Կարևոր իրադարձություններ

Փլատակների տակ է շարունակում մնալ 56-ամյա քաղաքացի. Ֆելիքս Ցոլակյան

26 Օգոստոս, 2020 11:14
Փլատակների տակ է շարունակում մնալ 56-ամյա քաղաքացի. Ֆելիքս Ցոլակյան

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում մասնակի փլուզված քառահարկ պանելային շենքի փլատակների տակ նախնական տվյալներով՝  շարունակում է մնալ մեկ բնակիչ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ այժմ վերամբարձ կռունկով պատրաստվում են հեռացնել վրայի պանելները, որից հետո փրկարարները հստակ կհասկանան քաղաքացու գտնվելու վայրն ու առաջացած ճեղքով կմտնեն՝ օգնելու:

Հարևանների տեղեկություններով՝ փլատակների տակ մնացած քաղաքացին 56 տարեկան տղամարդ է, բնակվել է երրորդ հարկում:

 

Լրահոս

Դիտել ավելին