Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք

26 Օգոստոս, 2020 10:46
Հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 43 067 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 131-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 36 726 (+251) մարդ, այս պահին բուժվում է 5216 (-127) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1125 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 861 (+3), այլ պատճառներով՝ 264 (+4):

Մեկ օրում մահացել է 7 մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին