Կարևոր իրադարձություններ

Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել

26 Օգոստոս, 2020 10:32
Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել

Օգոստոսի 26-ին, ժամը 02:04-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/1 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:24-ին, մարվել՝ 02:52-ին:

Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը՝ մասամբ, ինչպես նաև վնասվել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի առջևի պլաստմասսայե դետալները:

 

Լրահոս

Դիտել ավելին