Կարևոր իրադարձություններ

Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ

26 Օգոստոս, 2020 10:04
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեսբուքյան էջում գրել է. 

«Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:»

 

Լրահոս

Դիտել ավելին