Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով (լուսանկարներ)

26 Օգոստոս, 2020 09:47
Հեղինակ՝ Հայկ Մարության
Հայկ Մարությանը հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով (լուսանկարներ)

Քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է.

Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։ 

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։

Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին