Կարևոր իրադարձություններ

Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես Երևանում

17 Հոկտեմբեր, 2015 14:41
Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես Երևանում

«էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության նախաձեռնությամբ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության Կենտրոնում, հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 16:00-ին կկայանա «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես:

Հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ (տնօրեն՝ Մակի Միկիկո), մեկ տասնամյակ է, ինչ կազմակերպում է երկկողմանի անհատական և խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և Ճապոնիայում: Նպատակը հայ արվեստասերին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից գեղագիտությանը և փոխադարձաբար ճապոնական հասարակությանը՝ հայ արվեստին:

Ցուցահանդեսում կներկայացվեն երկու երկրների գեղանկարիչների, քանդակագործների ստեղծագործություններից:

Արվեստասերը հնարավորություն կունենա հանդիպելու և շփվելու ճապոնացի և հայ արվեստագետների հետ:

Ցուցահանդեսին իրենց ստեղծագործություններով (գեղանկար, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ) կներկայանան 21 ճապոնացի և 9 հայ արվեստագետ:

Ցուցահանդեսը բաց է հոկտեմբերի 23-ից 30-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին