Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Ռայնիսի փողոցում, շենքը փլուզվել է․ վարչապետն ու ԱԻ նախարարը դեպքի վայրում են

26 Օգոստոս, 2020 08:44
Պայթյուն Ռայնիսի փողոցում, շենքը փլուզվել է․ վարչապետն ու ԱԻ նախարարը դեպքի վայրում են

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին