Կարևոր իրադարձություններ

Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

25 Օգոստոս, 2020 23:45
Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

Այսօր՝ օգոստոսի 25-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 22:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մոտոցիկլավարին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին