Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

26-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է․ հետախուզվում է նրա 32-ամյա ընկերը (տեսանյութ)

25 Օգոստոս, 2020 21:11
26-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է․ հետախուզվում է նրա 32-ամյա ընկերը (տեսանյութ)

Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գարեգին Հովսեփյան փողոցում երիտասարդ աղջկա դի կա։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տեղեկությունը ստալուն պես բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր ու հայտնաբերեցին դիակը։ 26-ամյա աղջկա մարմնին բռնության հետքեր կային։ Նրան սպանել էին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները տվյալներ ձեռք բերեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Հետագա միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները։

Հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով իրավապահները պարզեցին նաև դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ աղջկան խեղդամահ էր արել նրա ընկերը՝ օտարերկրացի, 32-ամյա մի տղամարդ։

Որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոցը՝ կալանք։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մեղադրյալին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին