Կարևոր իրադարձություններ

Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են Դաստակերտ քաղաքի 34-ամյա բնակչուհու որոնողական աշխատանքները

25 Օգոստոս, 2020 20:23
Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են Դաստակերտ քաղաքի 34-ամյա բնակչուհու որոնողական աշխատանքները

Օգոստոսի 25-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Ժամը 20։05-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տնից և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացու ազգականները։

Օգոստոսի 23-ին և 24-ին իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

 

Լրահոս

Դիտել ավելին