Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել

25 Օգոստոս, 2020 19:59
Կառավարությունը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել

Կառավարությունը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության նոր որոշումից։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել «Էդգար Շաթիրյանի» բառերով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարությունը ներկայացրել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, որը «Իմ քայլի» հանդիպումից հետո հրաժարվեց իր թեկնածությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին