Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    562
    572

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին

25 Օգոստոս, 2020 19:48
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Ձերդ գերազանցություն, 

խոր ցավով տեղեկացա Շատիլի գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի եւ վիրավորների մասին, ինչի կապակցությամբ իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ եւ մեր բարեկամ վրաց ժողովրդին:

Կիսելով այս ծանր վիշտը` զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին