Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային գրադարանը նոր տնօրեն ունի. Արայիկ Հարությունյան

25 Օգոստոս, 2020 18:54
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Հայաստանի ազգային գրադարանը նոր տնօրեն ունի. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի ազգային գրադարանը նոր տնօրեն ունի

Անցած ուրբաթ կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն է դարձել Աննա Չուլյանը:

Այսօր տիկին Չուլյանին ներկայացրել եմ գրադարանի աշխատակազմին: Նախ շնորհակալություն եմ հայտնել Գրադարանի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանին արդյունավետ աշխատանքի և իր առջև դրված խնդիրները լուծելու համար:

Շնորհավորելով տիկին Չուլյանին՝ հույս հայտնեցի, որ նա Հայաստանի ազգային գրադարանում կյանքի կկոչի բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել է մրցութային հանձնաժողովին, ինչպես նաև Գրադարանին կծառայեցնի իր նախորդ աշխատավայրում ձեռք բերված դրական մեծ փորձը»:

 

Լրահոս

Դիտել ավելին