Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել

25 Օգոստոս, 2020 18:45
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անի Դանիելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 24-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Անի ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին