Կարևոր իրադարձություններ

10-ամյա երեխան ընկել է Աղբյուրակի ջրամբարը․ հոսպիտալացման ճանապարհին նա մահացել է

25 Օգոստոս, 2020 18:04
10-ամյա երեխան ընկել է Աղբյուրակի ջրամբարը․  հոսպիտալացման ճանապարհին նա մահացել է

Օգոստոսի 25-ին, ժամը 16։13-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեխան դուրս է բերվել տեղի ուժերով։ Հրազդանի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին երեխան (Կարինե Հ․, ծնված 2010 թ․) մահացել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին