Կարևոր իրադարձություններ

Հայրենականի վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100․000-ական դրամի պարգևավճարներ տալու որոշում եմ կայացրել․Արայիկ Հարությունյան

25 Օգոստոս, 2020 17:02
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Հայրենականի վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100․000-ական դրամի պարգևավճարներ տալու որոշում եմ կայացրել․Արայիկ Հարությունյան

Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված՝ մեր վետերաններին ծննդյան օրերի առթիվ 100 հազարական ՀՀ դրամի չափով պարգևավճարներ հատկացնելու որոշում եմ կայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ցավոք, նրանց մեծ մասն արդեն մեզ հետ չէ, բայց ապրողներին պետք է արժանին մատուցել:

Հ. Գ. Այսօր Մեծ Հայրենականի մասնակից, ստեփանակերտաբնակ Համբարձում Բախշիյանի ծննդյան 97-ամյակն է: Այդ առթիվ, հանձնարարականիս համաձայն, նրա օջախ է այցելել իմ օգնականը և փոխանցել ջերմ շնորհավորանքներս:

Քաջառողջություն եմ մաղթում մեր բոլոր վետերաններին»,- գրել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին