Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

25 Օգոստոս, 2020 16:26
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանությունը հայտնում է, որ փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես և փողոցի նշված կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին