Կարևոր իրադարձություններ

Մանկական երկաթուղու տարածքում կառուցապատում նախատեսված չէ՛. Հակոբ Կարապետյան

25 Օգոստոս, 2020 14:31
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Մանկական երկաթուղու տարածքում կառուցապատում նախատեսված չէ՛. Հակոբ Կարապետյան

Հարգելի գործընկերներ, Մանկական երկաթուղու տարածքում կառուցապատում նախատեսված չէ՛։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Ավելի մանրամասն փոքր-ինչ ավելի ուշ կգրեմ»,-հավելել է նա:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Երևանի մանկական երկաթուղին կարող է դառնալ գերժամանակակից թեմատիկ մանկական այգի: 1lurer.am-ը գրել էր, որ ռուսաստանյան «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը ներկայացրել է Երևանի մանկական երկաթուղու զարգացման նախագիծ՝ տեղեկացնում են ընկերության հայաստանյան գրասենյակից: Նախագծի իրականացման դեպքում մանկական երկաթուղին կդառնա աշխարհի լավագույն ատրակցիոններից մեկը, կաշխատի և՛ ամռանը, և՛ ձմռանը: Նախագիծն իրականացվելու է իտալական նախագծային բյուրոյի հետ համատեղ, որը նմանատիպ ատրակցիոններ է կառուցել Նյու Յորքում և ԱՄԷ-ում: Իրականանալու դեպքում մանկական երկաթուղին կարող է դառնալ Երևանի նշանակալից խորհրդանիշներից մեկը՝ ասված է «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի մամուլի հաղորդագրությունում 

 

 

Լրահոս

Դիտել ավելին