Կարևոր իրադարձություններ

Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

25 Օգոստոս, 2020 14:03
Գևորգ Մուրադյանն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երեւանի պետական համալսարանում այսօր՝ ժամը 11:00-ից մեկնարկած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գեւորգ Մուրադյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի օրակարգում երեք հարց Է եղել: Առաջին հարցով նախատեսված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։ Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։

 

Լրահոս

Դիտել ավելին