Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը՝ ի հիշատակ ավտովթարի հետևանքով զոհվածների

25 Օգոստոս, 2020 13:10
ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը՝ ի հիշատակ ավտովթարի հետևանքով զոհվածների

Հայաստանում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը՝ ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների։ 

Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։

Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը օգոստոսի 23-ին ցած էր գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Վթարի հետևանքով 17 մարդ զոհվել է, ևս 3 ուղևոր ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։

 

Լրահոս

Դիտել ավելին