Կարևոր իրադարձություններ

Որդուն գործի ընդունելու համար Քաշաթաղի վարչակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից. Արայիկ Հարությունյան

25 Օգոստոս, 2020 12:32
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Որդուն գործի ընդունելու համար Քաշաթաղի վարչակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանին աշխատանքից ազատելու մասին կառավարության որոշում եմ հաստատել, իսկ պատճառն իմ հանձնարարականին չհետևելն է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ որդուն իր ենթակայությամբ վարչակազմի աշխատակազմում գործի ընդունելը:

Նորից եմ դիմում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին. բոլոր հանձնարարականներիս կատարման հարցում լինելու եմ հետևողական, իսկ ձեր խնդիրը Հայրենիքին բարեխղճորեն ծառայելն է միայն: Այլապես միասին աշխատելու եզրեր չեն լինի»:

 

Լրահոս

Դիտել ավելին