Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել

25 Օգոստոս, 2020 12:21
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 271 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 20, ընդհանուր մեկուսացված է 38 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 186 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9314 փորձանմուշի հետազոտություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին