Կարևոր իրադարձություններ

Որսի սիրահարներին հորդորում եմ դրսևորել գիտակից վարք. Ռոմանոս Պետրոսյան

25 Օգոստոս, 2020 12:06
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Որսի սիրահարներին հորդորում եմ դրսևորել գիտակից վարք. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Լուսանկարում բեզոարյան այծի ձագերն են Խոսրովի անտառում

Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:

Ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000–1500 առանձնյակ:

Բեզոարյան այծի տեսակի արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուփ լեռան վրա, գ. Որոտանի կիրճում, գ. Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են և գրանցված միջազգային ու հայկական կարմիր գրքերում:
ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին և պարզապես որսի սիրահար մեր քաղաքացիներին հորդորում եմ դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործում։

Շրջակա միջավայրի նկատմամաբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ»։

На изображении может находиться: дерево и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին