Կարևոր իրադարձություններ

Հենց նա է ամբողջ աշխարհին խաբել․ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը մեղադրել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկին

25 Օգոստոս, 2020 11:35
Հեղինակ՝ Օլեգ Նավալնի
Հենց նա է ամբողջ աշխարհին խաբել․ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը մեղադրել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր Օմսկում հիանալի մամուլի ասուլիս էին  կազմակերպել մի քանի բուժաշխատողներ։ Հատկապես տհաճ էր գխավոր բժշկի խոսքերն այն մասին, թե իրեն անգամ «շնորհակալություն» չեն ասել։ Դա, իհարկե, ճիշտ չէ։ Նրան, երևի, շնորհակալություն են հայտնել տարբեր գերատեսչություններում՝ Ալեքսեյին երկար պահելու գործընթացը կազմակերպելու համար։ 

Տեղափոխման թույլտվություն ստանալուց մեկ ժամ առաջ գլխավոր բժիշկն հայտարարել է, որ հիվանդն ի վիճակի չէ տեղափոխման։ Հենց նա է ճնշում գործադրել մնացած բժիշկների վրա, որպեսզի նրանք նույնպես հաստատեն այդ թեզը։ 

Հենց նա է խոչընդոտել Օմսկի հիվանդանոց ժամանած գերմանացի բժիշկների հետ մեր շփմանը։ 

Հենց նա է ամբողջ աշխարհին լկտիորեն խաբել, որ ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, իսկ թունավորումը բացառվում է։ Ավելի զզվելի բան չկա, քան այն, որ մարդիկ ուրիշների կյանքն իրենց աթոռի համար դնում են վտանգի տակ:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել օդաչուներին, որոնք օպերատիվ կերպով ինքնաթիռն իջեցրել են Օմսկում, շտապօգնության բժիշկներին, որոնք հիվանդին հիվանդանոց են հասցրել, Մոսկվայի և Օմսկի բուժանձնակազմին, ովքեր փրկել են իմ եղբոր կյանքը։

Եվ, իհարկե, անսահման շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնեցին ճնշում գործադրել իշխանությունների վրա և հիվանդի՝ երկրից դուրսբերումը կազմակերպել»:

 

Լրահոս

Դիտել ավելին