Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ի՞նչ պարզվեց լուսանկարներից

25 Օգոստոս, 2020 10:38
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ի՞նչ պարզվեց լուսանկարներից

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել եւ մոլորվել էր, ապա հայտնվել ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ներկայացնել որպես դիվերսանտ: Այս մասին տեղեկացնում է razm.info կայքը։

Կանխատեսելի էր, որ ադրբեջանական կողմը այս անգամ եւս փորձելու է բեմադրության միջոցով իրենց պնդումների համար ապացուցողական բազա ստեղծել: Արդեն օգոստոսի 24-ի երեկոյան, Ադրբեջանի ՊՆ-ն մեր սպայի լուսանկարի հետ միասին հրապարակում է նաեւ իբր թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սեւ գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ եւ կապի միջոց:

Դեռեւս առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, երբ Ալավերդյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում, ոչ պաշտոնական աղբյուրներում, սոցցանցերում տարածվել էր տեսագրություն, որտեղ Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի էր:

Ավելին՝ ադրբեջանական կողմը իր հայտարարության մեջ նշել էր, որ «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ:

Բեմադրության համար իրեր գտնելու հարցում ադրբեջանական կողմը «շատ հեռու չի գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաեւ սեւ հանդերձանք, ինչպես նաեւ ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաեւ հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:

 

Լրահոս

Դիտել ավելին