Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561
    571

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Մրցույթը հայտարարվել է. մասնակիցներ չեն գտնվել. վարչապետը հիշեցնում է քանդակների վերականգնման մասին

25 Օգոստոս, 2020 10:16
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Մրցույթը հայտարարվել է. մասնակիցներ չեն գտնվել. վարչապետը հիշեցնում է քանդակների վերականգնման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ:

Դրանցից երկուսի՝ Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն եւ 76 միլիոն դրամ:

Հունիս եւ հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով:

Երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ եւ հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլեւ տնտեսական, որովհետեւ կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաեւ նոր աշխատատեղեր»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին