Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    566,5
    576,5

  • RUB

    6,28
    6,53

Կարևոր իրադարձություններ

Փոփոխություն. ովքեր կարող են իրականացնել միջպետական փոխադրումներ. «Ժամանակ»

25 Օգոստոս, 2020 09:39
Փոփոխություն. ովքեր կարող են իրականացնել միջպետական փոխադրումներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը պատրաստվում է լրացում կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Օրենքում նախատեսվում է ավելացնել դրույթ, ըստ որի «Ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) և թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական փոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումները) իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան գործարար բարի համբավ, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ և մասնագիտական որակավորում»:

Դժվար է ասել, թե ինչպես է չափվելու գործարար բարի համբավը, բայց անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունն ապահովելու համար կազմակերպություններին պարտադրելու են ներկայացնել բանկային տեղեկանք 9 հազար եվրոյի չափով առաջին մեքենայի համար, ևս 5 հազարական եվրո յուրաքանչյուր հաջորդի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին