Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 22-ից 24-ը հայտնաբերվել և այրելով ոչնչացրել են 4 տոննա 63 կիլոգրամ կանեփ (տեսանյութ)

25 Օգոստոս, 2020 00:30
Օգոստոսի 22-ից 24-ը հայտնաբերվել և այրելով ոչնչացրել են 4 տոննա 63 կիլոգրամ կանեփ (տեսանյութ)

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման  շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 22-ից 24-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 4 տոննա 63 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 405 բույս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 68 գրամից ավելի մարիխուանա։

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին