Կարևոր իրադարձություններ

Հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևանի Գյուլբենկյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ՃՈ (լուսանկար)

24 Օգոստոս, 2020 23:41
Հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևանի Գյուլբենկյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն․ ՃՈ (լուսանկար)

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկանում ենք ճանապարհային ոստիկանության տարածած հաղորդագրությունից։

Փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես նաև փողոցի նշված կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գյուլբենկյան փողոցում

 

 

Լրահոս

Դիտել ավելին