Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանն Արցախ վերադառնալու համար ոչ մեկի աջակցության կամ առավել ևս ուղղորդման խնդիրը չուներ․ Վահրամ Պողոսյան

24 Օգոստոս, 2020 22:40
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Սամվել Բաբայանն Արցախ վերադառնալու համար ոչ մեկի աջակցության կամ առավել ևս ուղղորդման խնդիրը չուներ․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սպասելի էր, որ Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցից հետո «քարկոծումներ» կլինեն, բայց հավատում եմ առողջ բանականության ուժին, և համոզված եմ, որ այս պարագայում ևս այն հաղթող է: Արձագանքելով այս թեմայի շուրջ որոշ շահարկումների՝ նշեմ, որ որևէ մեկի մենաշնորհը չէ որևէ հայի իր հայրենիք այցելելու, ապրելու և օգտակար գործով զբաղվելու համար թույտվություն տալը: Սամվել Բաբայանի դեպքում ևս բացառություն չէ, և Արցախ վերադառնալու համար նա ոչ մեկի աջակցության կամ առավել ևս ուղղորդման խնդիրը չուներ: Կարծում եմ՝ վիրավորական է այդպիսի մեղադրանք ներկայացնել մի մարդու հասցեին, ով այդ հայրենիքի ազատության համար մեծ ավանդ է ներդրել:

Սամվել Բաբայանին քաղաքական գործունեության իրավունք տվել է Արցախի 17.365 քաղաքացի, կամ ընտրողների 23.63 տոկոսը, և «Միասնական հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք կազմելու, իսկ նրա առաջնորդին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը կայացրել է անձամբ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հաշվի առնելով ու հարգելով ժողովրդի քվեն և նրա կերպարը»:

 

Լրահոս

Դիտել ավելին