Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել Սու-30 ՍՄ կործանիչների լրացուցիչ խմբականակի մատակարարման հարցը

24 Օգոստոս, 2020 21:56
ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել Սու-30 ՍՄ կործանիչների լրացուցիչ խմբականակի մատակարարման հարցը

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ժամանակակից Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան, գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Հայկական կողմի հետ այդ հարցով քննարկումները շարունակվում են։ Ինքնաթիռների գնման թեման կքննարկվի այն ժամանակ, երբ հայկական կողմը հետաքրքրություն կցուցաբերի»,- ասել է Վորոբյովան՝ այդպիսով պատասխանելով հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Երևանի կողմից «4+» սերնդի կործանիչների գնման հարցը:

Հիշեցնենք, որ դեռ 2019-ի վերջին Հայաստանը Ռուսաստանից արդեն իսկ գնել է ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ 

Սու-30ՍՄ-ը ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Այս մեքենայի գլխավոր նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին