Կարևոր իրադարձություններ

Մինսկում հատուկջոկատայինները ձերբակալել են Բելառուսի Ընդդիիմության համակարգող խորհրդի նախագահության անդամներից երկուսին

24 Օգոստոս, 2020 21:32
Մինսկում հատուկջոկատայինները ձերբակալել են Բելառուսի Ընդդիիմության համակարգող խորհրդի նախագահության անդամներից երկուսին

Մինսկում հատուկջոկատայինները ձերբակալել են Բելառուսի Ընդդիիմության համակարգող խորհրդի նախագահության անդամներից Սերգեյ Դիլևսկուն և Օլգա Կովալկովային։ Այս մասին հայտնել է Belsat-ն իր Telegram-ալիքում, գրում է Lenta-ն։

Դա տեղի է ունեցել Մինսկի տրակտորային գործարանում, որտեղ ժամանել են ընդդիմության առաջնորդները։ Ձերբակալման հավանական պատճառը չարտոնված զանգվածային միջոցառման կազմակերպումն է։

Իրավապահները հայտարարել են Կովալկովայի և Դիլյևսկու նկատմամբ վարչական վարույթ սկսելու մասին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին