Կարևոր իրադարձություններ

Գերմանացի բժիշկները հայտնել են Նավալնու առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը

24 Օգոստոս, 2020 19:44
Գերմանացի բժիշկները հայտնել են Նավալնու առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնահատում է ծանր, սակայն նշում, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին թվիթերյանմիկրոբլոգի իր էջում գրել է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի մամուլի ծառայությունը, գրում է «Արմենպրես»։

Նշվում է, որ կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործիչը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբի նյութից։

«Սակայն ճշգրիտ նյութը դեռևս չի հայտնաբերվել: Եվս մեկ լայնածավալ հետազոտություն է նախաձեռնվել», - ասված է «Շարիտե» հիվանդանոցի  հաղորդագրության մեջ։

Այժմ Նավալնին արհեստական կոմայի մեջ է, նրա կյանքին սպառնացող լուրջ վտանգ չկա: Մասնագետները չեն բացառում, որ բուժվելուց հետո նա կունենա նյարդային խնդիրներ:

Հիշեցնենք, որ պգոստոսի 20-ին Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը։ Օգոստոսի 22-ին Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին